Թերապիա
Օրգանիզմը հուշում է...
Մեր զգացմունքները մեզ կարող են հիվանդացնել: Բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները վաղուց պարզել են, որ սխալ կենսակերպը սրտի հիվանդության կարող է հանգեցնել, աշխատանքի հանդեպ խեղված վերաբերմունքը` ուղեղի հիվանդության, սիրային հաճախակի սթրեսները` թոքերի ու վահանաձև գեղձի, նախանձը` մարսողական համակարգի, չափազանց պատվասիրությունը` մակերիկամների հիվանդության: Խանդը սպառնում է երիկամների աշխատանքին, վախը` լյարդին, խորամանկությունը` ստամոքսին, սեռական անվստահությունը` ենթաստամոքսային գեղձին (կարող է շաքարախտ զարգանալ): Անցյալի վրա սևեռվելը ողնաշարային խնդիրների կհանգեցնի, ագահ մարդկանց մոտ էլ հնարավոր է լեղապարկի խնդիր առաջանա, իսկ կասկածամիտներն ավշային հիվանդություններ կարող են ունենալ: Մելանխոլիայի հակումը զգալիորեն մեծացնում է սրտի նոպաների ռիսկը:
Բալթիմորի համալսարանի մասնագետների անցկացրած բազմամյա հետազոտությամբ պարզվել է, որ կլինիկական դեպրեսիայից տառապողները 4,5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում սրտի հիվանդություններով, իսկ ակտիվ մշակութային կյանք վարողների մոտ, հակառակը, խթանվում է իմունային համակարգի աշխատանքը:
Ասվածը չի նշանակում, որ պետք է ծայրահեղությունների դիմել` անմիջապես ազատվելու այս կամ այն բացասական հուզումից: Պետք է հանգիստ, առանց նյարդայնանալու վերլուծել ստեղծված իրավիճակը, և պատկերացրեք, որ ինքնազգացողության բարելավում կզգաք: Հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Ցավոք, այդ ազդանշաններին անդրադառնում ենք հիվանդության ակնհայտ դառնալուց հետո:
Այսպես, օրինակ` եղունգների փխրունությունը խոսում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման կամ օրգանիզմում հանքային աղերի անբավարարության մասին: Եղունգների վրա ակոսիկների առաջացումը ենթաստամոքսային գեղձի, բարակ աղիքի կամ հոդաբորբի մասին է հուշում: Շերտերը սթրեսի հետևանքով կարող են առաջանալ: Իսկ հարթ եղունգները սրտի թուլության մասին են հուշում: Եթե ուտելուց հետո գլխացավ է առաջանում, ու հետազոտություններով գործնականում առողջ մարդ եք համարվում, ապա պետք է ալերգենը փնտրել: Եթե լեզուն շոգեխաշած տեսք ունի, ապա դիմեք բժշկի: Գուցե դա վարակիչ հիվանդության հետևանք է, որի մասին անգամ գլխի չեք ընկնում: Լեզվի այրոցքը խոսում է սակավարյունության, վիտամինների պակասի ու վատ արյան մասին: Եթե գիշերը քաշվում է ոտքը, ապա դա օրգանիզմում մագնեզիումի անբավարարության հետևանք է ու երակներում արյան շրջանառության խախտման ազդանշան: Եթե նկատում եք, որ նիհարում եք, չնայած ուտում եք առաջվա պես ու ամեն ինչ, ապա պատճառը փնտրեք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման մեջ կամ սրտի միոկարդի հեռավոր նախանշանի հետ գործ ունեք:
Բնականաբար, այս ընդհանրական տվյալները բժշկական տեղեկատուի դեր չեն կարող կատարել: Դրանք պարզապես առիթ կարող են ծառայել, որ ուշադիր լինենք օրգանիզմի ուղարկած ազդանշանների նկատմամբ ու հոգ տանենք լավ ինքնազգացողության համար:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն